«Վեստ Բրոմվիչի» մարզիչ Սթիվ Քլարկը հերքել է այն լուրերը, որ թիմի հարձակվող Շեյն Լոնգը հունվարին կտեղափոխվի մեկ այլ ակումբ:
Խփած վեց գոլերով, որոնք օգնեցին «Բրոմվիչին» մնալ Չեմպիոնների Լիգայի գոտում, 25-ամյա իռլանդացին մի շարք եվրոպական գրանտների ուշադրության կենտրոնում հայտնվեց:
Սակայն Քլարկը չի պատրաստվում բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստից:
-Դա նորմալ է, որ հզոր ակումբները ցանկանում են գնել Շեյնին, սակայն մեր պատասխանը «Ոչ» է: Շեյնը մեր ֆուտբոլիստն է և նա չի հեռանա թիմից:
Այժմ նա լավ մարզավիճակում է: Մենք նրան շատ ենք վստահում:
Անցած տուրում Շեյնը «Չելսիի» դեմ խաղաց նույնքան լավ, ինչքան որ այս մրցաշրջանի նախորդ խաղերում,- ասել է Քլարկը: Sky Sports