Երկու անգամ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը՝ «Տոտտենհեմը» ոչ-ոքիով ավարտեց «Արսենալի» դեմ խաղը՝ 2:2:
Չեմպիոնների լիգայում «ՊՍՎ»-ի նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակի հետ համեմատ՝ «զինագործների» մեկնարկային կազմում երկու փոփոխություն էր տեղի ունեցել՝ երկուսն էլ հարձակման գծում: Ֆաբիո Վիեյրան և Էդի Նկետիան փոխարինել են Կայ Հավերցին և Լեանդրո Տրոսսարդին։
«Խթանների» մեկնարկային կազմում իր նորամուտը նշեց Բրենան Ջոնսոնն՝ փոխարինելով Մանոր Սոլոմոնին։