«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնեց «Մայնցի» դարպասապահ Լորիս Կարիուսի տրանսֆերը ձեռք բերելու մասին։
Բուժզննում անցնելուց հետո Գերմանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց «կարմիրների» հետ։ Որպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Կարիուսը կգրանցվի հուլիսի 1-ին։
Այս տրանսֆերը մերսիսայդյան ակումբի համար արժեցել է 4,7 մլն ֆունտ։ Լորիսն ընտրել է խաղային առաջին համարը, որն ազատվեց Բրեդ Ջոնսի հեռանալուց հետո։
-Սա շատ հաճելի զգացողություն է, իսկ այսպիսի ակումբի ֆուտբոլիստ դառնալն ինձ համար մեծ պատիվ է։ Շատ բան գիտեմ ակումբի մասին, քանի որ հեռուստատեսությամբ շատ եմ հետևել նրանց խաղերին,֊ ասել է Կարիուսը։