Հարձակվող Լուիս Դիասը պատրաստ է վեցամսյա բացակայությունից հետո վերադառնալ խաղադաշտ:
Դիասը «Լիվերպուլում» հաստատվել է որպես շատ կարևոր խաղացող 2022 թվականի հունվարին «Պորտուից» տեղափոխվելուց հետո, սակայն Դիասի առաջին ամբողջական մրցաշրջանն Անգլիայում ընդատվել է լուրջ վնասվածքի պատճառով:
Դիասը վնասեց ծունկը հոկտեմբերին «Արսենալի» դեմ խաղում և միայն մարտի վերջին վերսկսեց լիարժեք մարզումները: Այնուամենայնիվ, 26 ամյա կոլումբիացին այժմ ամբողջությամբ առողջացել է և պատրաստ է հաջորդ երկուշաբթի խաղալ «Լիդսի» դեմ:
«Նա 100 տոկոսով պատրաստ է և հիմա մենք պետք է ինտեգրենք նրան: Նա կլինի հայտացուցակում, եթե ոչինչ չպատահի»,- «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեջբերում է talkSPORT-ը: