«Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին Լուիս Սուարեսին է տրամադրել իր անձնական ինքնաթիռը, որպեսզի ֆուտբոլիստն ավելի շատ ժամանակ ունենա «Էվերթոնի» դեմ խաղին պատրաստվելու համար:
Սուարեսն իր ազգային ընտրանուն օգնել է գործնականում ապահովել աշխարհի առաջնության ուղեգիրը: Ուրուգվայն անցումային առաջին խաղում 5:0 հաշվով առավելության է հասել Հորդանանի հավաքականի նկատմամբ:
Ինչպես երևում է, Լուիսն այնքան էլ շատ ժամանակ չի ունենա լիվերպուլյան դերբիին պատրաստվելու համար, քանի որ խաղը կմեկնարկի տեղական ժամանակով 12:45-ին:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, միլիարդատեր Հենրին, որպեսզի ապահովի «կարմիրների» առաջատարի արագ վերադարձը Լիվերպուլ, նրան է տրամադրել իր անձնական ինքնաթիռը: