Լիվերպուլի հարձակվող Լուիս Սուարեսը ստացել է հատուկ «Ոսկե խաղակոշիկ» Պրեմիեր լիգայի ներկայիս մրցաշրջանում 10 գոլ խփելու համար: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Չնայած որ Լիվերպուլը գտնվում է մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում, այնուամենայնիվ Սուարեսը շարունակում է ցուցադրել արդյունավետ խաղ: Նա դարձել է գլխացավանք բոլոր ակումբերի պաշտպանների համար: Իհարկե, առանց Սուարեսի խփած գոլերի և փոխանցումների, ակումբն այժմ կգտնվեր ներքևից երկրորդ հորիզոնականում և կունենար 1 հաղթանակ 10 հնարավորից:
Ռմբարկուական մրցավազքում Սուարեսին հետապնդում է Մանչեսթր Յունայթեդի հարձակվող Ռոբին վան Պերսին: