«Լիվերպուլն» ավելացրել է հարձակվող Լուիս Սուարեսի աշխատավարձը: Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի լավագույն ռմբարկուն է:
Այժմ ուրուգվայցի ֆուտբոլիստը շաբաթական ավելի քան 100 հազար ֆունտ աշխատավարձ է ստանալու: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը: Մինչ այս Սուարեսը ստանում էր 80 հազար ֆունտ:
Ավելացնենք, որ Լուիս Սուարեսի աշխատավարձը բարձրացել է վարձատրության նոր համակարգի շրջանակներում, որը «Լիվերպուլի» սեփականատերերը իրականացնում են ամենաարժեքավոր խաղացողների համար:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է 27 հանդիպման և խփել 21 գնդակ: