«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը մոտ է կրկնակի աշխատավարձով նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելուն։
Ալվարեսը միայն անցյալ ամառ է միացել Խոսեպ Գվարդիոլայի թիմին և դրանից հետո 7 գոլ է խփել Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում:
Ալվարեսը «Սիթիում» խոշոր խաղացող չէ, բայց Գվարդիոլան շատ է գնահատում նրան, բացի այդ, Խուլիանը ցույց տվեց իր կարգը՝ հաղթելով Արգենտինայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
23 ամյա արգենտինացին այժմ նոր պայմանագիր ստորագրելու շեմին է, որը նրա ապագան կապելու է «քաղաքայինների» հետ մինչև 2028 թվականը, հայտնում է Daily Mail-ը:
Միաժամանակ Ալվարեսի աշխատավարձը կկրկնապատկվի՝ շաբաթական մինչև 100 հազար ֆունտ։
Նոր գործարքը կօգնի «Սիթիին» պաշտպանել Խուլիանին այլ ակումբներից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: