«Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Կարագերը կարծում է, որ Դիոգու Ժոտան «կարմիրների» լավագույն հարձակվողն է:
Կիրակի օրը Ժոտան իր դուբլով օգնեց «Լիվերպուլին» հաղթել «Բորնմուտին» (0:4) և ամրապնդել առաջատարի դիրքը Պրեմիեր լիգայում:
Այժմ Դիոգուն «Լիվերպուլի» 15-րդ լավագույն ռմբարկուն է Պրեմիեր լիգայում՝ խփած 38 գոլով, սակայն Կարագերը 27 ամյա պորտուգալացուն վեր է դասում նախկին և ներկա շատ աստղերից, այդ թվում՝ Մոհամեդ Սալահից:
«Հիշում եմ մի քանի հարձակվողների, որոնց հետ խաղացել եմ՝ Մայքլ Օուենը, Լուիս Սուարեսը, Ֆերնանդո Տորրեսը, Ռոբի Ֆաուլերը: Կարծում եմ՝ Ժոտան լավագույն է գրոհը եզրափակելու համար:
Միգուցե Ռոբին կարող է հաղթել նրան զուտ գոլ խփելու առումով, եթե հիշենք նրա հարվածը ցածրով դեպի դարպասի հեռավոր ներքևի անկյունը: Բայց «Բորնմուտի» դարպասը խփած երկու գոլերը բնորոշ են Ժոտային:
Նա այս մրցաշրջանում յուրաքանչյուր 84 րոպեն մեկ գոլ է խփում կամ գոլային փոխանցում է կատարում: Պրեմիեր լիգայի միայն երկու կամ երեք խաղացողներ են նրանից ավելի արդյունավետ:
Նա իր մեջ ներառում է «Լիվերպուլի» թիմի ռազմավարությունը վերջին հինգ կամ վեց տարիների ընթացքում: Նա իր տեղը չուներ «Վուլվերհեմպտոնի» մեկնարկային կազմում, և շատ մարդիկ կասկածամտությամբ էին վերաբերվում այդ տրանսֆերին:
Հավանաբար, երբ բոլորը առողջ են, նա չի խաղում: Բայց ես դեռ կարծում եմ, որ գրոհների վերջնամասում նա ավելի լավն է, քան Սուարեսը, Տորրեսը կամ նույնիսկ Սալահը:
Միայն Ռոբի Ֆաուլերը Պրեմիեր լիգայի առաջին տարիներին կարող էր մրցակցել նրա հետ»,- ասել է Կարագերը Sky Sports-ին տված հարցազրույցում: