«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը պատրաստակամություն է հայտնել՝ ակումբի հետ քննարկելու նոր պայմանագրի մասին:
Արգենտինացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է արդեն հաջորդ տարի: Մինչ այժմ սպասվում էր, որ եթե ոչ այս ամռանը, ապա հաջորդ տարվա ամռանը Տևեսը կհեռանա «Սիթիից» և կվերադառնա հայրենիք:
-Ես դեռ մեկ տարի ունեմ և մտադիր եմ աշխատել այն: Մտածում եմ նոր պայմանագիր կնքելու մասին:
Այժմ իրավիճակն այնպիսին չէ, ինչպես որ անցած մրցաշրջանում, երբ ես ուզում էի անհապաղ հեռանալ: Ժամանակները փոխվել են: Ակումբը շատ լավ է ինձ վերաբերվում, և դա կարևոր է ինձ համար,- հայտնել է արգենտինացին The Sun պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Տևեսը 41 խաղերում դարձել է 17 գոլի հեղինակ: