«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Ռիվեր Փլեյթի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիի հետ պայմանագիր կնքելու մասին: Գործարքը գնահատվում է 12,5 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գումարած բոնուսներ:
Էչևերին պայմանագիր ունի «Սիթիի» հետ մինչև 2028 թվականի հունիսը և Պեպ Գվարդիոլայի թիմին կմիանա միայն հաջորդ տարվա հունվարին։
Առաջիկա տարվա ընթացքում 18 ամյա արգենտինացին կմնա «Ռիվեր Փլեյթում», որի առաջին թիմի կազմում մինչ այժմ նա անցկացրել է ընդամենը 6 հանդիպում։
Նոյեմբերին և դեկտեմբերին Էչևերին Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքականը ավագի պաշտոնում մասնակցեց աշխարհի առաջնությանը, որտեղ Կլաուդիոն 5 գոլի հեղինակ դարձավ՝ օգնելով իր թիմին զբաղեցնել չորրորդ տեղը:
Այսպիսով, Էչևերինքայլում է հարձակվող Խուլիան Ալվարեսի ճանապարհով, ով նույնպես «Սիթի» էր ժամանել 2022 թվականին «Ռիվեր Փլեյթից»: