«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Գաել Կլիշին և հարձակվող Ստեֆան Յովետիչը լուծել են իրենց առողջական խնդիրները և պատրաստ են մասնակցել «Արսենալի» դեմ առաջիկա խաղին:
Այս տեղեկությունն իր մամլո ասուլիս ժամանակ հաստատել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: Սակայն այդքանով դեռ նրանք չեն ապահովել իրենց տեղը մեկնարկային կազմում:
Կլիշին, ով ժամանակին հանդես է եկել «Արսենալում», հիմնական կազմում տեղ գտնելու համար պետք է պայքարի լավ մարզավիճակում գտնվող Ալեքսանդր Կոլարովի հետ: Ավելի քիչ հավանական է Յովետիչի դաշտ դուրս գալը:
Նաև հայտնի է դարձել, որ առաջիկա շաբաթվա ընթացքում «Սիթին» չի կարողանա օգտվել Մատյա Նաստասիչի ծառայություններից: Նա դեռ որոշ առողջական խնդիրներ ունի:
-Նաստասիչի ապաքինման համար ևս մեկ շաբաթ կպահանջվի: Յովետիչն արդեն մարզվում է, ինչպես և Կլիշին: Այլ խնդիրներ մենք չունենք,- ասել է Պելեգրինին: Manchester Evening News