«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Լիվերպուլի» իր գործընկեր Յուրգեն Կլոպին անվանել է իր ամենամեծ մրցակիցը մարզչական կարիերայում:
Գվարդիոլան «Սիթին» մարզում է 2016 թվականից՝ այդ ընթացքում միայն երկու անգամ չկարողանալով նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը, և ամենից շատ նրա հետ չեմպիոնության համար պայքար է մղել հենց Կլոպի թիմը։
«Առաջին հերթին նա (Կլոպը) իմ գլխավոր մրցակիցն է, քանի որ մենք 1000-ավոր անգամներ հանդիպել ենք միմյանց:
Երկրորդը, որովհետև նա ինձ բազմիցս հաղթել է, և նորից ու նորից ու նորից նրա հետ հանդիպելը միշտ ծանր մարտահրավեր է եղել: Այսպիսով, մենք հարգում ենք միմյանց, համենայնդեպս, ես շատ եմ հարգում նրան:
Իհարկե, մենք ունեինք տարաձայնություններ, և ես չեմ սիրում նրան պարտվել, բայց նա իմ գլխավոր մրցակիցն է, իրար դեմ անցկացրած խաղերի քանակի և նրան հաղթելու հաճույքի պատճառով։ Քանի որ գիտեք, թե որքան դժվար է նրան հաղթել»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ին տված հարցազրույցում։