«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն նվերի մասին, որը տվել է հարձակվող Մուհամեդ Սալահին «Կրիստալ Փելեսի» նկատմամբ 1-2 հաշվով հաղթանակից հետո։
«Լիվերպուլի» կամային հաղթանակի հիմքը դրեց Սալահի խփած գոլը։ Նշենք որ Մուհամեդը աչքի ընկավ «արծիվների» տասը հոգով մնալուց մեկ րոպե անց:
Այդ գոլը Սալահի համար 150-րդն էր Պրեմիեր լիգայում, իսկ 200-րդը «Լիվերպուլի» կազմում, իսկ խաղից հետո Կլոպը 31 ամյա եգիպտացուն պարգևատրել է սինվոլիկ մարզաշապիկով։
«Շատ տպավորիչ է, այնպես չէ՞: Մենք այդ մարզաշապիկը մոտներս էինք պահում արդեն երկու շաբաթ և վերջապես պետք է այն նվիրենք նրան: Ճիշտն ասած, դա գրեթե լավագույն պահն էր հենց այդ գոլը խփելու համար:
Սա անհավանական թիվ է, սուպեր հատուկ խաղացողի համար: Չգիտեմ, թե քանի անգամ է նա փրկել մեզ՝ ճիշտ պահերին գոլեր խփելով: Հանդերձարանում նրան բավականին բարձր ծափահարություններով ընդունեցին, երբ ես նրան հանձնեցի մարզաշապիկը: 200 համարը հետևի մասում: Խաղացողներն ինձ խնդրեցին ելույթ ունենալ, բայց ես ստիպված էի շփվել լրատվամիջոցների հետ:
Ես իսկապես ուրախ եմ նրա համար, նա հիմա այդ բեռը հանել է իր ուսերից: Երբ դու խփում ես 199 գոլ, դա երևի տարբերվում է 198-ից, բայց հիմա նա կարող է գնալ հաջորդ 100-ի հետևից»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: