«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստացել է, որ չի գլխավորի անգլիական այլ ակումբ։
Ավելի վաղ ուրբաթ օրը 56 ամյա Կլոպը հայտարարեց, որ հեռանում է «Լիվերպուլից» այս մրցաշրջանի ավարտից հետո, չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը:
Կլոպն իր որոշումը բացատրել է նրանով, որ ինքը իրեն զգում է գերհոգնած, և առաջին հերթին, Յուրգենը մտադիր է հանգստանալ։
Կլոպը չի խոստանում, որ այլևս երբեք չի մարզվի, սակայն «Լիվերպուլը» կմնա գերմանացի մասնագետի միակ անգլիական ակումբը։
«Դուք կարող եք ինձ հարցնել. «Կլինե՞ք նորից գլխավոր մարզիչ»: Հենց հիմա ես կասեի ոչ: Բայց, իհարկե, ես չգիտեմ, թե ինչպես կզգայի, քանի որ երբեք չեմ եղել այդ իրավիճակում: Բայց ես գիտեմ: Վստահ եմ, որ երբեք և երբեք չեմ մարզի Անգլիայում այլ ակումբ, քան «Լիվերպուլը», – Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։