86 տարեկանում մահացել է «Վեստ Հեմի» համասեփականատեր Դևիդ Գոլդը։
2010 թվականից ի վեր «Վեստ Հեմը» պատկանում է Գոլդին և իր գործընկեր Դևիդ Սալիվանին:
Գոլդը, ով նաև հանդիսանում էր «Բիրմինգհեմի» համասեփականատերը, կարճատև հիվանդությունից հետո չորեքշաբթի առավոտյան լքեց աշխարհը:
«Դևիդ Գոլդը մահացել է խաղաղությամբ՝ շրջապատված իր սիրելի դուստրերով՝ Ժակլինով ու Վանեսայով և իր հարսնացուով՝ Լեսլիով», – ասվում է Hammers-ի հայտարարության մեջ։
Հավելենք, որ Գոլդի և Սալիվանի օրոք՝ «Վեսթ Հեմը» նոր ընդարձակ մարզադաշտ ստացավ՝ Ափթոն Պարկից տեղափոխվելով Լոնդոնի մարզադաշտ: