«Լիվերպուլի» նորեկ Կոլո Տուրեն հուսով է, որ կկարողանա այս մրցաշրջանում ցույց տալ, որ շարունակում է լինել Պրեմիեր Լիգայի լավագույն պաշտպաններից մեկը:
Նախորդ մրցաշրջանի ավարտին հրաժեշտ տալով Ջեյմի Կարագերին՝ «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը թիմ հրավիրեց Կոլո Տուրեին
-Ես դեռ մտածում եմ, որ կարող եմ ֆուտբոլում շատ ավելիին հասնել: Գալիք մրցաշրջանը շատ կարևոր է մեզ համար: Ես կփորձեմ ապացուցել, որ մնում եմ լավագույն պաշտպաններից մեկը: Պաշտպանի համար 32 տարեկանը ոչինչ է, և ես ինձ հիանալի եմ զգում:
Դժվար կլինի փոխարինել Կարագերին, քանի որ Ջեյմին մնում է Ջեյմի: Նա ակումբի համար ֆանտաստիկ ֆուտբոլիստ է եղել,- LFC TV-ին տված հարցազրույցում ասել է Տուրեն: