«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Կոլո Տուրեն մերժել է «Տրաբզոնսպոր» տեղափոխվելու առաջարկը և որոշել է մնալ «Էնֆիլդում»:
Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ թուրքական ակումբը համաձայնության է եկել իվուարցի պաշտպանի տրանսֆերային արժեքի հարցում (1,6 մլն ֆունտ): Սակայն Տուրեն նախընտրեց մնալ «Լիվերպուլում»:
-Ես նրանց պատասխանեցի, որ ուրախ եմ լինել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ: Ես մարտիկ եմ, և որոշել եմ մնալ «Լիվերպուլում»: Իհարկե, իրավիճակը կարող է փոխվել յուրաքանչյուր պահի, սակայն ես մնում եմ այստեղ,- ասել է Տուրեն: Sport Ivoire