«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հայտել է, որ «Լիվերպուլն» ամենաուժեղ թիմն է, որի դեմ իրենք խաղացել են ընթացիկ մրցաշրջանում:
Արդեն հաջորդ կիրակի Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարող «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն «Էնֆիլդում»: Մրցաշրջանի առաջին խաղում «քաղաքայինները» հաղթել էին 2:1 հաշվով:
Սակայն անգամ «Չելսին», որը «Էթիհադում» հաղթել է «Սիթիին», այդքան չի տպավորել Կոմպանիին, որքան «Լիվերպուլը»:
-Նրանք ուժեղագույն ակումբն են, որի դեմ խաղացել ենք ընթացիկ մրցաշրջանում: Նրանք հիանալի թիմ ունեն և արժանիորեն են զբաղեցնում իրենց տեղը:
Մենք խաղում ենք տարբեր ոճով, սակայն նույն փիլիսոփայությամբ: Դժվար է կանխատեսում անել: 2011/12 մրցաշրջանում մեր չեմպիոնությանն առավել նպաստեց այլ առաջնություններին չմասնակցելը: Ընթացիկ մրցաշրջանում այդ առավելությունը ունի «Լիվերպուլը»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում BBC-ն: