«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հայտնել է, որ երկու տարի առաջվա հիշողություններն իրենց թիմին ստիպում են հավատալ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում իրենց հաղթանակին:
2011/12 մրցաշրջանում «քաղաքայինները» միայն վերջին խաղի վերջին րոպեին կարողացան հաղթել ՔՊՌ-ին և նվաճել տիտղոսը: Այդ հիշողությունները «Սիթիին» ստիպում են այս անգամ էլ մինչև վերջին պահը պայքար մղել:
Երեկ երեկոյան Մանուել Պելեգրինիի սաները սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասան «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ և առաջատար «Լիվերպուլից» հետ մնացին 6 միավորով: «Սիթին» մեկ խաղ պակաս է անցկացրել, ուստի չեմպիոն դառնալու շանսեր դեռ ունի:
-Գործն արված է: Մենք նույն կերպ պետք է անցկացնենք մնացած չորս խաղերը: Մենք դեռ հիշում ենք՝ ինչ կատարվեց երկու տարի առաջ: Եթե նույն կերպ շարունակենք, ապա ամեն ինչ հնարավոր կլինի,- ասել է Կոմպանին: Sky Sports