«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին վնասվածքի պատճառով 2 ամիս բացակայելուց հետո երեքշաբթի օրը դաշտ կվերադառնա: Կոմպանին Բելգիայի հավաքականի կազմում կմասնակցի Մակեդոնիայի հետ հանդիպմանը:
Կոմպանիի կորուստը գլխավոր պատճառներից մեկն է, որ այժմ «Սիթին» առաջին հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին» զիջում է 15 միավոր: Սակայն պաշտպանը լավ հնարավորություն ունի մինչև մանչեսթերյան դերբին, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, լավ մարզավիճակ հավաքել:
-Չեմ կարող ասել, թե ինչ կլինի վաղը, սակայն սպասում եմ, որ նա 100% պատրաստ կլինի: Եթե նա երկուշաբթի օրը լավ մարզվի, ապա կկարողանա մասնակցել Մակեդոնիայի հետ խաղին: Առաջին հերթին ուզում եմ նրան ապաքինված տեսնել,- ասել է բելգիացիների գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը: ESPN