«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին ազատվել է իր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հարձակումներից՝ հայտնելով, որ պատրաստ է ակումբի կազմում հանդես գալուն:
Մանչինին դժգոհ էր, որ Կոմպանին խաղացել էր Բելգիայի ազգային հավաքականի կազմում: Դրանից առաջ երկու ամիս ֆուտբոլիստն ակումբի կազմում բացակայել էր վնասվածքի պատճառով:
Մինչդեռ անձամբ պաշտպանը շտապել է հայտնել, որ վնասվածքները հետևում են մնացել, և նա պատրաստ է վաղը խաղալ «Նյուքասլի» դեմ Պրեմիեր Լիգայի շրջանակներում:
«Սրանք նորից պայքարի մեջ են մտնում»,- Կոմպանին գրել է թվիթերյան իր էջում մարզակոշիկների նկարի տակ: