«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վերադարձել է աշխատանքի՝ լեղապարկը հեռացնելուց հետո։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Կոնտեն շտապ վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ ցավ է զգացել որովայնի շրջանում։
Կոնտեն վիրահատությունից վերականգնվում էր Թուրինում ընտանիքով շրջապատված, որի արդյունքում նա բաց թողեց «Տոտտենհեմի» հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղում:
Այնուամենայնիվ, Անտոնիոն այժմ վերադարձել է Իտալիայից և հինգշաբթի առավոտյան մարզում է անցկացրել «շպորների» բազայում, որը շարունակում է նախապատրաստվել շաբաթ օրը կայանալիք Պրեմիեր լիգայի խաղին Քինգ Փաուերում «Լեսթերի» դեմ:
Հավելենք, որ հաջորդ երեքշաբթի Կոնտեն նորից տուն կգնա, քանի որ «Տոտտենհեմը» հյուրընկալվում է «Միլանին» Չեմպիոնների լիգայի շրջանակներում։