«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ իր հարձակվող Սոն Հին Մինը կվերականգնվի մինչև աշխարհի առաջնությունը:
Անցյալ շաբաթվա կեսերին Չեմպիոնների լիգայի «Մարսելի» դեմ խաղում ակնախորշը չորս տեղից կոտրելով՝ Սոնը ստիպված էր վիրահատության ենթարկվել։
«Լիվերպուլից» 1-2 հաշվով պարտվելուց հետո Կոնտեն խոսել է Հարավային Կորեայի հավաքականի առաջատարի առողջական վիճակի մասին։
«Ինչ վերաբերում է Սոնին, ես նրան վիրահատությունից հետո հաղորդագրություն եմ ուղարկել»։
«Սոնը իսկապես վրդովված էր այս իրավիճակից, բայց հուսով եմ, որ նա շատ շուտ կվերականգնվի և կխաղա աշխարհի առաջնությունում, քանի որ ես ինքս եղել եմ ֆուտբոլիստ և գիտեմ աշխարհի առաջնության կարևորությունը»:
Վստահ եմ, որ նա կկարողանա արագ վերադառնալ և խաղալ աշխարհի առաջնությունում, նա այլևս հիվանդանոցում չէ, նա տանն է»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։