«Նոթինգհեմ Ֆորեսթի» եզրային պաշտպան Հարի Տոֆֆոլոն հինգ ամսով որակազրկվել է՝ խաղադրույքների արգելքը խախտելու համար:
Հիշենք, որ դեռ հուլիսին ՖԱ-ն Տոֆֆոլոյին մեղադրանք է առաջադրել 2014 թվականի հունվարից մինչև 2017 թվականի մարտը բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքների արգելքը խախտելու 375 դեպքով։
Հայտնվելով Ասոցիացիայի անկախ հանձնաժողովի առջև՝ Տոֆֆոլոն ընդունել է իր մեղքը, սակայն պատիժը շատ ավելի թեթև է եղել, քան «Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնիի դեպքում, ով որակազրկվել է ութ ամսով։
Տոֆֆոլոն ստացել է հինգ ամսվա որակազրկում, որը կակտիվանա, եթե Հարին կրկին խախտի Ասոցիացիայի կողմից սահմանված կանոնները մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Տոֆֆոլոն այս խախտումները կատարել է «Նորվիչի» կազմում հանդես գալու ժամանակ։ Այդ երեք տարվա ընթացքում Հարին վարձավճարով խաղացել է «Սվինդոնի», «Ռոթերհեմի», «Պիտերբորոյի» և «Սքանթորփի» կազմում։
28 ամյա անգլիացին, ով «Ֆորեստի» հետ երկրորդ սեզոնն է անցկացնում, պետք է նաև վճարի 20956,22 ֆունտ ստերլինգ տուգանք։