«Տոտտենհեմի» երիտասարդ հարձակվող Հարի Քեյնը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ և մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ տեղափոխվել «Լաստեր Սիթի»:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, Հարիի նոր պայմանագիրը կգործի մինչև 2017թ-ը: «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը 19-ամյա Քեյնի մեջ մեծ պոտենցիալ է տեսնում:
Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը Հարին անցկացրեց «Նորվիչ Սիթիում»: Այժմ հարձակվողը կխաղա «Լաստերում», որը գտնվում է Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ գոտում և անգամ հնարավորություն ունի նվաճել Պրեմիեր Լիգայի ուղեգիր: