«Լիվերպուլի» ավստրալիացի երկրպագուն հրդեհի պատճառով կորցրել է տունը և ողջ ունեցվածքը, սակայն փրկվել է մերսիսայդյան ակումբի անդամության քարտը:
Այս ցավալի դեպքը տեղի է ունեցել Մելբուռն քաղաքում: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ վառվել է ավստրալիացու տուն, նրա մեջ եղած գույքը և ողջ ունեցվածքը: Հրաշքով կրակի բաժին չի դարձել միայն «Լիվերպուլի» անդամության քարտը: