Մրցավարական կորպուսը հայտարարել է Մայք Դինի՝ VAR-ի մրցավարի պաշտոնից հեռանալու մասին։
Հիշեցնենք, որ անցյալ ամառ Դինը ավարտեց մրցավարի իր կարիերան դաշտում և տեղափոխվեց VAR-ում աշխատելու։
Իր նոր պաշտոնում 55 ամյա Դինը աչքի ընկավ մի քանի կոպիտ սխալներով, և քանի որ սեզոնը զարգանում էր, մամուլը հայտնում էր, որ մրցավարական համակարգը՝ Հովարդ Վեբի գլխավորությամբ, դժգոհ է Մայքից:
Ի վերջո, այսօր մրցավարական համակարգը հայտարարեց Դինից բաժանվելու մասին։ Վեբի գլխավորած ասոցացիան Մայքին մաղթել է «ամենայն բարիք ապագայում»:
Բացի այդ, Դինը սպասարկել է ավելի քան 550 հանդիպում 2000 թվականի ԱՊԼ-ի առաջնությունում իր նորամուտից հետո: Մայքը նաև վարել է 2008 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչը և 2011 թվականի Լիգայի գավաթը։