«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն մերսիսայդյան ակումբից հեռանալուց մեկ տարի անց կարող է հետ վերադառնալ:
Անցյալ ամառ Մանեին 35 միլիոն ֆունտի դիմաց միացավ Մյունխենի «Բավարիային»: Սադիոն Էնֆիլդից հեռացավ որպես լեգենդ՝ «կարմիրների» կազմում անցկացրած 269 խաղում խփելով 120 գոլ:
Մանեն չկարողացավ նույնքան կարևոր խաղացող դառնալ իր նոր թիմում։ 31 ամյա սենեգալցին Բունդեսլիգայում ընդամենը յոթ գոլ է խփել՝ չնայած «Բավարիայի» հետ կարողացավ նվաճել չեմպիոնական տիտղոսը:
Մանեի վիճակը վատթարացավ ապրիլին, երբ «Բավարիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից պարտվելով «Մանչեսթեր Սիթիին», Սադիոն վիճեց թիմակից Լերոյ Սանեի հետ:
Այդ կոնֆլիկտից հետո Մանեի դերը Թոմաս Տուխելի թիմում բավական էպիզոդիկ դարձավ, և այժմ Liverpool Echo-ն, հղում անելով գերմանական մամուլին, հայտնում է, որ «Բավարիան» պատրաստ է բաժանվել Սադիոյից։
Սանեն և Սերժ Գնաբրին նշվում են որպես ֆուտբոլիստներ, ովքեր, ամենայն հավանականությամբ, կհեռանան «Բավարիայից» այս ամառ:
Եվ չնայած Մանեի վերադարձի գաղափարը կարող է դուր գալ «Լիվերպուլի» երկրպագուներին, «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վաղուց ծրագրել է ապագա առանց Սադիոյի՝ Դարվին Նունեսի և Կոդի Գակպոյի հետ։