«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոստովանել է, որ իրենք պետք է աշխատեն արտագնա խաղերի որակը բարձրացնելու վրա:
«Էվերթոնի» դեմ խաղից առաջ Պելեգրինիի սաները հավաքել են ընդամենը 10 միավոր, որով զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը: Եվ չիլիացի մասնագետին չի գոհացնում այս արդյունքը:
-Եթե դուք ցանկանում եք հաղթել Պրեմիեր Լիգայում, ապա չեք կարող 9 հնարավորից հավաքել 1 միավոր:
Առաջիկա երկու արտագնա խաղերը մենք կանցկացնենք Լոնդոնում՝ «Վեստ Հեմի» և «Չելսիի» հետ: Մենք պետք է լրացնենք այն միավորները, որոնք արդեն կորցրել ենք,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: