«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ Կոտ դ’Իվուարի հավաքականի կիսապաշտպան Յայա Տուրեն մարզումների ժամանակ քրտնաջան աշխատելու պտուղներն է քաղում:
Այս մրցաշրջանում Տուրեն, բոլոր մրցաշարերը միասին, արդեն 4 գոլ է խփել, որոնցից 3-ը` տուգանայինից: Պելեգրինիի կարծիքով, Յայայի նման բարձր արդյունավետությունը բացատրվում է նրա համառությամբ:
-Նա շատ կարևոր խաղացող է մեր թիմի համար: Ես չգիտեմ, թե անցած տարի ինչ է տեղի ունեցել, սակայն բոլոր ֆուտբոլիստներն էլ մեծ ինքնավստահությամբ են խաղում, իսկ գոլերը միայն նպաստում են դրան:
Մենք միշտ փորձում ենք տուգանային հարվածներ իրացնել: Յայան մնում է մարզումներից հետո և տուգանային հարվածներ է իրացնում:
Այժմ նրա մոտ իսկապես լավ շրջան է, քանի որ միշտ չէ, որ հնարավոր է տուգանայինից գոլ խփել,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: