• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտտենհեմ» (անոնս)

MU-SpursՊրեմիեր Լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» կհյուրընկալվի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»:

Թիմերն այժմ  ունեն հավասար միավորներ և գտնվում են մրցաշարային աղյուսակի 6-րդ և 7-րդ հորիզոնականներում: Սակայն, եթե «Տոտտենհեմի» համար դա ինչ որ չափով օրինաչափ է՝ հաշվի առնելով վերջին տարիներին նրա ցուցադրած արդյունքները, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» համար սա կարելի է ձախողում համարել: Սակայն Դևիդ Մոյեսի սաները երկար անհաջողություններից հետո կարծես թե վերադարձել են հաղթական ուղղուն: «Մանկունյանցիները» վերջին խաղերում ոչ վստահ, սակայն կարևոր հաղթանակներ են տարել:

Ինչ վերաբերվում է նրանց մրցակցին, ապա «Տոտտենհեմը» երկու շաբաթ առաջ փոխեց գլխավոր մարզչին և այժմ Թիմ Շերվուդը փորձում է նոր մարտավարություն կիրառել: Լոնդոնցիները նախորդ տուրում վստահ հաղթանակ տարան «Ստոկ Սիթիի» նկատմամբ՝ 3:0:

Ընդհանուր առմամբ այս երկու ակումբները հանդիպել են 179 անգամ և առավելությունը մանչեսթերյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջևը անցկացված խաղերից 84-ում: 48 անգամ գրանցվել է ոչ ոքի և միայն 47 խաղում է ուժեղ գտնվել լոնդոնյան ակումբը:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1: