Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Նորվիչ Սիթիին»: Այս խաղը «քաղաքայինների» համար երկրորդն էր Ռոբերտո Մանչինիի հեռանալուց հետո:
Հյուրերը վստահ խաղ անցկացրին «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում և կարողացան 2:3 հաշվով հաղթանակ տանել:
Այս հաղթանակի շնորհիվ «Նորվիչը» մրցաշրջանն ավարտեց 11-րդ հորիզոնականում:
Գոլեր. Պիլկինթոն՝ 26, Ռոդվել՝ 30ր, 59ր, Հոլթ՝ 54ր, Հոուսոն՝ 65ր