Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»:
Գոլառատ խաղում ավելի ուժեղ գտնվեցին «քաղաքայինները», ովքեր հաղթեցին 3-2 հաշվով: «Սիթիից» գոլերի հեղինակ դարձան Յայա Տուրեն, Ստեֆան Յովետիչը և Ֆրենկ Լեմպարդը, իսկ «կատուներից» աչքի ընկան Ադամ Ջոնսոնը և Ջեք Ռոդվելը:
Այս հաղթանակից հետո «Սիթին»՝ վաստակած 46 միավորով հավասարվեց առաջատար «Չելսիին»:
Գոլեր. Տուրե՝ 57ր, Յովետիչ՝ 66ր, Ռոդվել՝ 68ր, Ջոնսոն՝ 71ր, Լեմպարդ՝ 73ր: