Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Տոտտենհեմ Հոտսպուրին»։
Այս խաղը ցույց տվեց, որ ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինները» չունեն որևէ լուրջ մրցակից։ Պեպ Գվարդիոլայի թիմը 4-1 հաշվով ջախջախեց լոնդոնյան ակումբին։ Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը, մեկական գոլ էլ խփեցին Իլկայ Գյունդողանը և Քևին դե Բրույնեն։ «Տոտտենհեմի» հեղինակության գնդակն էլ խփեց Քրիստիան Էրիկսենը։
Այս հաղթանակից հետո «Սիթին» միավորների քանակը հասցրեց 52-ի, իսկ «Տոտտենհեմը» նահանջեց 7-րդ հորիզոնական։
Գոլեր․ Գյունդողան՝ 14ր, Դե Բրույնե՝ 70ր, Ստերլինգ՝ 80ր, 90ր, Էրիկսեն՝ 90+3ր։