Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն առաջնության երկու առաջատարները: «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի «Լիվերպուլին»:
Թիմերն այժմ գտնվում են մրցաշարային աղյուսակի 1-ին և 3-րդ հորիզոնականներում և նրանց բաժանում է ընդամենը 1 միավոր: Այսօր միմյանց դեմ դաշտ դուրս կգան առաջնության ամենաուժեղ հարձակվողական գիծ ունեցող թիմերը: 17 խաղում «Լիվերպուլը» մրցակցի դարպասն ուղարկել է 42 գնդակ, իսկ «Սիթին»՝ 51:
Թիմերն այս հանդիպմանն են մոտեցել հաղթանակներով: «Սիթին» հյուրընկալվելիս 2:4 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին», իսկ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Քարդիֆ Սիթիի» նկատմամբ:
Անգլիական այս երկու գրանդներն ընդահնուր առմամբ հանդիպել են 167 անգամ և առավելությունը «կարմիրների» կողմ է, ովքեր հաղթել են 81 խաղում: 44 խաղում գրանցվել է ոչ ոքի արդյունք և միայն 41 խաղում են ուժեղ գտնվել «քաղաքայինները»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 3:2