«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն կասկածվում է լրտեսության մեջ «Բարսելոնայում» աշխատելու ժամանակ: Իսպանական ոստիկանությունը մտադիր է հարցաքննել Սորիանոյին:
Հիշեցնենք, որ Սորիանոն «Սիթիում» այս պաշտոնը ստացել է միայն անցած տարի: Ավելի վաղ նա «Բարսայի» փոխնախագահն էր՝ մեծ ներդրում ունենալով թիմի հաջողությունների մեջ ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս:
Daily Mail պարբերականի հաղորդմամբ, Ֆերրանը հնարավոր է մասամբ պատասխանատվության ենթարկվի կատալոնական ակումբի աշխատակիցների էլեկտրոնային փոստերին հետևելու համար, այդ թվում նաև «Բարսելոնայի» ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաների:
Այնուամենայնիվ, դեռ վաղ է հաստատել Սորիանոյի մեղքը, հատկապես որ ոչ մի պաշտոնական հետաքննություն չի սկսվել: