«Մանչեսթեր Սիթին» սկսեց պաշտպանել առաջնության չեմպիոնական տիտղոսը` 0-3 հաշվով հաղթելով Բերնլիի
«Բորդոների» մեկնարկային կազմում էին հայտնվել միանգամից 5 նորեկներ, ովքեր թիմին միացել են այս ամառ։ Նրանց մեջ էր նաև «քաղաքայինների» նախկին դարպասապահ Ջեյմս Թրաֆորդը:
«Քաղաքայիններ» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հիմնական կազմում չէր ընդգրկել իր թիմի նորեկներից և ոչ մեկին։ Նաթան Ակեն և Քևին դե Բրույնեն վերջնականապես լուծել էին իրենց առողջական խնդիրները և կարողացան հանդիպումը սկսել առաջին րոպեներից: Ժոաու Կանսելոն դուրս էր մնացել հանդիպման հայտից: