«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Գարետ Բերրին մոտակա օրերին ակումբից նոր պայմանագիր կստանա:
32-ամյա անգլիացու գործող պայմանագիրը կլրանա մեկ տարուց, սակայն «քաղաքայինները» պատրաստ են արդեն հիմա սկսել բանակցությունները:
-Կարծում եմ՝ մեր երեք կամ չորս ֆուտբոլիստ նման իրավիճակում են: Մենք այդ հարցը կլուծենք հաջորդ ամիս: Այդ ֆուտբոլիստները շատ կարևոր են մեզ համար:
Ես գոհ եմ Գարետից, քանի որ նա լավ մարդ է և լավ ֆուտբոլիստ,- «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բերրին «Սիթիի» կազմում մասնակցել է 33 խաղի: