«Մանչեսթեր Սիթին» կփորձի գնել «Բարեսլոնայի» 18-ամյա կիսապաշտպան Խերարդ Դելոֆեուին:
Երիտասարդ Դելոֆեուն արդեն հասցրել է խաղալ Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում: Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և ճանաչվել լավագույն ռմբարկու: Նրան արդեն փորձել է գնել «Չելսին», սակայն անհաջող: Այժմ հերթը «Սիթիինն» է: Marca-ի հաղորդմամբ «քաղաքայինները» պատրաստ են Խերարդի համար առաջարկել 20 մլն եվրո: