Պրեմիեր Լիգայի 2013/14 մրցաշրջանի վերջին տուրում չեմպիոնական պայքարի գլխավոր ֆավորիտ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր մայրաքաղաքը ներկայացնող «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Չեմպիոն դառնալու համար «Սիթիին» բավական էր անգամ ոչ ոքին, սակայն «քաղաքայինները» վստահ հաղթանակ տարան հյուրերի նկատմամբ: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Սամիր Նասրին, իսկ երկրորդ խաղակեսում հաշվի մեջ իր թիմի առավելությունը կրկնապատկեց Վենսան Կոմպանին :
«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 2:0 հաշվով և վաստակած 86 միավորով հռչակվեց Պրեմիեր Լիգայի չեմպիոն:
Գոլեր. Նասրի՝ 39ր, Կոմպանի՝ 49ր: