«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի տրանսֆերային գլխավոր նպատակն է դարձել «Սևիլյայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն: Daily Mirror
Հաղորդվում է, որ Նեգրեդոյին, ով օգոստոսին կդառնա 28 տարեկան, Պելեգրինին տեսնում է որպես Կարլոս Տևեսին փոխարինող, ով տեղափոխվեց իտալական «Յուվենտուս»:
Նեգրեդոյի տրանսֆերային իրավունքները հնարավոր է գնել ֆիքսված 18 մլն ֆունտով: «Սևիլյան» այս ամռանն արդեն մերժել է «Վեստ Հեմի» 14.5 մլն ֆունտի առաջարկը:
Արժե նշել, որ «Սիթին» արդեն ձեռք է բերել «Սևիլյայի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Խեսուս Նավասին: