«Մանչեսթեր Սիթին» որոշել է, որ այլևս չի վաճառի «Արսենալին» իր հիմնական կազմի խաղացողներին:
Անցած ամառ «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգնահատելի օգնություն ցուցաբերեց իր նախկին օգնական Միկել Արտետային՝ «Արսենալ» բաց թողնելով Ալեքսանդր Զինչենկոյին և Գաբրիել Ժեսուսին:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Սիթին» արել է իր եզրակացությունները և այլևս բաց չի թողնի իր խաղացողներին Լոնդոն, ովքեր կարող են դառնալ ակնհայտ ուժեղացում և անմիջապես խաղալ մեկնարկային կազմում:
Բացի այդ, Զինչենկոյի և Ժեսուսի ձեռքբերումները, կարծես «Արսենալի» վրեժն է «Սիթիից», որը նախկինում պարբերաբար խլում էր «զինագործների» լավագույն խաղացողներին՝ Սամիր Նասրին, Գաել Կլիշին, Բակարի Սանյան, Կոլո Տուրեն և Էմանուել Ադեբայորը: