Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։
«Քաղաքայինները» 1-4 հաշվով կամային հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ։ Գլեն Մյուրեյի գոլին պատասխանեցին Ագուերոն, Լապորտը, Մահրեզը և Գյունդողանը։
Այս հաղթանակով «Մանչեսթեր Սիթին» դարձավ Պրեմիեր Լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն։
Գոլեր․ Մյուրեյ՝ 27ր, Ագուերո՝ 28ր, Լապորտ՝ 38ր, Մահրեզ՝ 63ր, Գյունդողան՝ 72ր։