Այս ամառ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է 10 մլն ֆունտ ծախսել «Լիդսի» պաշտպան Սեմ Բայրեմի տրանսֆերի վրա:
19-ամյա աջ պաշտպանը համարվում է Պրեմիեր Լիգայի շատ ակումբների հրապուրիչ նպատակը: Բայրեմը հիացրել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին, երբ «քաղաքայինները» հանդիպել էին «Լիդսին» Անգլիայի գավաթի շրջանակներում:
Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, «Սիթին» պատրաստ կլինի վճարել Սեմի համար 6 մլն ֆունտ, սակայն բոնուսների հաշվին տրանսֆերային վերջնական գումարը կարող է կազմել մինչև 10 մլն: Բացի այդ հաջորդ մրցաշրջանում «քաղաքայինները» վարձակալությամբ ֆուտբոլիստին կուղարկեն որևէ այլ ակումբ: