«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի վաճառում Մարիո Բալոտելլիին: Մինչ այդ Մինո Ռայոլն էր հայտարարել, որ Մարիոն այս ձմեռ չի հեռանա Մանչեսթերից:
Gazzeta dello Sport-ի լրագրողը իր թվիթերյան էջում մեջբերել էր Մանչինիի խոսքերը.
-Ես Բալոտելլիին հարցրի` արդյոք նա գիտի, որ հայր է դարձել… Մենք սպասում ենք, թե երբ նա կիմանա իր տաղանդի մասին: Այդ իսկ պատճառով էլ չենք վաճառում նրան:
Ըստ իտալացի մասնագետի` Մարիոն ընդամենը 22 տարեկան է, և նրա այս ծանր ժամանակները շուտով կավարտվեն: