«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է թիմի հարձակվող Մարիո Բալոտելլիի տեղափոխությունը «Միլան»:
-Մարիոն իր այդ որոշմամբ մեզ ծանր վիճակի մեջ դրեց: Նրան փոխարինող գտնելու համար ունենք ընդամենը երկու օր:
Սակայն ես հասկանում եմ, որ Բալոտելլին ցանկանում է տուն վերադառնալ:
Նա մեծ պոտենցիալ ունի և կարող է դառնալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը,- ասել է Մանչինին: BBC