«Միլանը» հնարավոր է հունվարին հանդես գա առաջարկությամբ` գնելու «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիին: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
«Քաղաքայինների» վերջին 8 հանդիպումներում Մարիոն ընդամենը մեկ անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում: «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին յուրահատուկ վերաբերմունք ունի իր համերկրացու նկատմամբ, բայց կարծես թե նրա համբերությունն էլ սահման ունի:
Ըստ աղբյուրի` «Միլանը» պատրաստ է Մարիոյին հնարավորություն տալ հանդես գալու հայրենիքում: Երեքշաբթի օրը Մասսիմիլիանո Ալլեգրին գովել է Բալոտելլիին և հայտարարել, որ նա կարող է հարձակողական դուետ ստեղծել Ստեֆան Էլ-Շաարավի հետ: