«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին հաստատել է, որ ցանկանում է նոր պայմանագիր կնքել իր ակումբի հետ։
Նախորդ օրը «Արսենալի» 3-2 հաշվով հաղթանակի ժամանակ Մարտինելին ճանաչվեց խաղի լավագույն խաղացողը՝ խփելով իր չորրորդ գոլը և կատարելով երկրորդ գոլային փոխանցումը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում:
Մարտինելին այժմ իր գործող պայմանագրով նախավերջին տարում է, սակայն «զինագործներին» 21-ամյա բրազիլացուն կորցնելու վտանգ չի սպառնում։
«Իհարկե, ես ուզում եմ մնալ, մենք խոսում ենք, տեսնենք, թե ինչ կլինի, բայց ես, իհարկե, ուզում եմ մնալ»:
«Կարծում եմ, որ սա իմ լավագույն մրցաշրջանն է այստեղ՝ «Արսենալում»: Ես շատ ուրախ եմ: Կարծում եմ, որ «Արսենալը» մեծ ակումբ է, և մենք ունենք շատ լավ խաղացողներ: Կարծում եմ՝ դուք կարող եք տեսնել մեր նվիրվածությունն ու բնավորությունը: Ցանկանում եմ հաղթել յուրաքանչյուր խաղում, և ես կարծում եմ, որ բոլորը կարող են տեսնել այդ ցանկությունը»:
«Ես շատ ուրախ եմ՝ հաղթելով «Լիվերպուլին», դա հիանալի հանդիպում էր և հիանալի հաղթանակ: Կարծում եմ, որ մենք արժանի էինք երեք միավորի: Հանդերձարանում հիանալի մթնոլորտ էր: Բոլորը գրկեցին բոլորին: Բոլորը գիտեին, որ դա լինելու է ծանր հանդիպում, և ինչպես արդեն ասացի, որ մենք արժանի էինք այս հաղթանակին»,- Մարտինելիի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։