«Վեստ Հեմի» կիսապաշտպան Մեթյու Յարվիսը կարծում է, որ «Ուիգանի» ցնցող հաղթանակն Անգլիայի գավաթի խաղարկությունում կոգեշնչի իր թիմին ևս նման բան իրականացնել:
Պրեմիեր Լիգայից դուրս մնալով, «Ուիգանը» կարողացավ նվաճել պատվավոր տիտղոսը` հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»: Յարվիսը կարծում է, որ այս փորձը «դարբիններին» կօգնի նման հաջողության հասնել:
-«Ուիգանի» հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» դեմ գավաթի խաղարկության եզրափակչում ցույց տվեց, որ տիտղոսներ նվաճելու համար պարտադիր չէ գերակումբ լինել:
Մեր հիմանական խնդիրը կլինի Պրեմիեր Լիգայում հաջող հանդես գալը, այդ իսկ պատճառով, երբ մեկնարկեն գավաթների խաղարկությունները, մենք լիովին պատրաստ կլինենք: Մենք նպատակասլաց խաղացողներ ունենք, և չկա որևէ մեկը, ով չի ցանկանում մրցանակ նվաճել,- Յարվիսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: